Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 4

4
Քրիստոսի սպասավորներն ենք
1Այսպես, մարդիկ թող համարեն մեզ իբրև Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ։ 2Արդ, տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի։ 3Ինձ համար նշանակություն չունի, թե կդատվեմ ձեզնից կամ առհասարակ մարդկանցից. ես ինքս էլ ինձ չեմ դատում, 4որովհետև իմ մասին ոչինչ չգիտեմ, բայց դրանով չեմ արդարանում, որովհետև Տերն է դատում ինձ։ 5Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։ 6Եղբայրնե՛ր, ձեզ համար ինքս ինձ և Ապողոսին օրինակ բերեցի, որպեսզի մեզնից սովորեք չիմանալ ավելին, քան գրված է, որպեսզի չհպարտանաք՝ մի ընկերոջը մյուսից գերադասելով։ 7Իսկ արդ, ո՞վ է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել։ 8Արդեն հագեցե՞լ եք, արդեն հարստացե՞լ եք, առանց մեզ թագավորությա՞ն եք հասել։ Երանի թե թագավորության հասնեիք, որպեսզի մենք նույնպես ձեզ հետ թագավորեինք։ 9Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։ 10Մենք հիմա՞ր դարձանք հանուն Քրիստոսի, իսկ դուք՝ իմաստո՞ւն Քրիստոսով, մենք տկա՞ր, իսկ դուք՝ հզո՞ր, դուք՝ փառավորվա՞ծ, իսկ մենք՝ անա՞րգ։ 11Մինչ օրս քաղցած ենք մնում, ծարավ, կիսամերկ, ծեծվում ենք և թափառական եղանք 12և մեր ձեռքերով ենք վաստակում։ Նախատում են մեզ, օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք, 13վարկաբեկում են, քաղցրությամբ ենք պատասխանում։ Ողջ աշխարհի ծաղրանքի և բոլորի անարգանքի առարկան դարձանք մինչ այժմ։
14Այս բաները գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու, այլ ձեզ խրատելու համար՝ որպես իմ սիրելի որդիների։ 15Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով՝ Ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։ 16Արդ, աղաչում եմ ձեզ, նմանվե՛ք ինձ։ 17Դրա համար էլ ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ իմ սիրելի ու հավատարիմ որդին է Տիրոջով։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որոնք Քրիստոս Հիսուսով են, ինչպես ուսուցանում եմ ամենուրեք, բոլոր եկեղեցիներում։ 18Ձեզնից ոմանք գոռոզացել են՝ կարծելով, թե ես ձեզ մոտ այլևս չեմ գալու։ 19Բայց գալու եմ շուտով, եթե Տերը կամենա, գալու եմ ոչ թե լսելու գոռոզացածների խոսքերը, այլ տեսնելու նրանց զորությունը, 20որովհետև Աստծու թագավորությունը ոչ թե խոսքերով է, այլ զորությամբ։
21Արդ, ինչպե՞ս եք ուզում, գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով և հեզության, արդարության ու խոնարհության հոգով։

Արդեն Ընտրված.

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք