Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3
3
Աստծու սպասավորները
1Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևորների, այլ իբրև մարմնավորների։ 2Իբրև Քրիստոսով մանուկների՝ կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև դեռ չէիք կարողանում ուտել։ Նույնիսկ հիմա չեք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր եք։ 3Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։ 4Երբ ձեզնից մեկն ասում է. «Ես պողոսական եմ», իսկ մեկ ուրիշը. «Ես ապողոսական եմ», պարզ չէ՞, որ պարզապես մարդիկ եք։
5Իսկ արդ, ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնց միջոցով հավատքի եկաք, և նրանցից յուրաքանչյուրն այն է, ինչ որ Տերը տվեց նրան։ 6Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ 7Հետևաբար ո՛չ նա է կարևորություն ներկայացնում, ով տնկեց, ոչ էլ նա, ով ջրեց, այլ Աստված՝ նա, ով աճեցրեց։ 8Ով տնկեց, և ով ջրեց, մի են, բայց յուրաքանչյուրն իր վաստակի համաձայն իր վարձը կստանա, 9որովհետև մենք Աստծուն գործակից ենք, դուք Աստծու արգասիքն եք, Աստծու շինությունը։ 10Ըստ Աստծու շնորհի, որ ինձ է տրվել, ես՝ որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի, բայց ուրիշն է, որ վրան կառուցում է։ Սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։ 11Որովհետև ոչ ոք չի կարող դրվածից տարբեր հիմք դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ 12Եթե այս հիմքի վրա կառուցեն ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, 13յուրաքանչյուրի գործն ի հայտ կգա. այն հայտնի կդարձնի դատաստանի օրը, որ երևալու է կրակով, 14և թե ինչպիսին է յուրաքանչյուրի գործը, կրակը կփորձի։ 15Եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, նա տույժի կենթարկվի, թեև ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ինչպես կրակի միջով անցած մեկը։
16Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ 17Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։
18Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի։ Եթե ձեզնից մեկն իրեն իմաստուն է համարում այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իրապես իմաստուն դառնա. 19որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանի որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց հնարամտության մեջ» (Հոբ 5.13)։ 20Եվ դարձյալ. «Տերը գիտի իմաստունների խորհուրդները, որ ունայն են» (Սաղ. 93(94).11)։ 21Հետևապես մարդկանցից ոչ ոք թող չպարծենա, 22որովհետև ամեն ինչ ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան և թե՛ գալիքը. ամեն ինչ ձերն է։ 23Իսկ դուք Քրիստոսինն եք, Քրիստոսն էլ՝ Աստծունը։
Արդեն Ընտրված.
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: