Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13

13
Օրհներգ սիրո
1Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։ 2Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ 3Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։
4Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, 5անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, 6անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, 7միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։
8Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։ 9Այժմ մասնակի գիտենք և մասնակի էլ մարգարեանում ենք։ 10Բայց երբ գա այն, ինչ կատարյալ է, կանհետանա այն, ինչ մասնակի է։ 11Մինչ երեխա էի, խոսում էի երեխայի պես, խորհում էի երեխայի պես, դատողություն էի անում երեխայի պես, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ դրեցի։ 12Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։
13Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք