Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։ Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։
Կարդալ Հռոմեացիներին 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հռոմեացիներին 6:5-14
6 օր
Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։
7 Օրեր
Այս աշխարհում ամեն չար բան մեղքի հետևանք է։ Մենք միշտ ընտրության առաջ ենք՝ հավատանք Տեր Հիսուսի խոստումների՞ն, թե՞ տագնապի ու վախի մտքերին։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան և հարության փաստը այն թանկ գինն էր, որ Աստված վճարեց յուրաքանչյուր մարդու ազատագրության և փրկության համար։ Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ Իրեն հավատացողը, թեկուզ և մահանա էլ, ապրելու է հավիտյան։ Տերը Ինքն է հարությունը և կյանքը։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր