Ղուկաս 3:1-6
Ղուկաս 3:1-6 ՆՎԱԱ
Տիբերիոս կայսեր կառավարման տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, և Հերովդեսը՝ Գալիլեայի չորրորդապետը, նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետն իտուրացիների և տրաքոնացիների երկրում, Լյուսանիասը՝ չորրորդապետն Աբիլենեի, Աննասի ու Կայիափայի քահանայապետության օրերին, Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ Նա եկավ Հորդանանի բոլոր կողմերը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտությունը քարոզելով, ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում, որ ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. "Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։ Ամեն ձոր թող լցվի, և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն. շեղ ճանապարհները թող ուղիղ լինեն, և խորդուբորդները՝ հարթ դառնան։ Եվ ամեն մարդ Աստծու փրկությունը կտեսնի"» ։

