Հակոբոս 2:18-26

Հակոբոս 2:18-26 ՆՎԱԱ

Բայց գուցե մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ Եվ կատարվեց Գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրան արդարություն համարվեց» , ու Աստծու բարեկամ կոչվեց։ Արդ տեսնո՞ւմ եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով։ Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացա՞վ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց։ Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։

Հակոբոս 2:18-26 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում