ԾՆՆԴՈՑ 40:1-8

ԾՆՆԴՈՑ 40:1-8 ՆՎԱԱ

Այս դեպքերից հետո այնպես պատահեց, որ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը հանցանք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ։ Փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ մատռվակապետի և հացագործապետի վրա։ Եվ նրանց բանտարկեց դահճապետի տան բանտում, այնտեղ, որտեղ Հովսեփն էր բանտարկված։ Դահճապետը Հովսեփին վերակացու նշանակեց նրանց վրա, և նա ծառայում էր նրանց։ Նրանք միառժամանակ մնացին բանտում։ Միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը, որոնք բանտում կալանավորված էին, երազ տեսան. ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ Առավոտյան Հովսեփը եկավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք տրտմած էին։ Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, որոնք բանտարկված էին իր հետ իր տիրոջ տան բանտում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ են ձեր դեմքերն այսօր տխուր»։ Նրանք պատասխանեցին նրան. «Երազ ենք տեսել, և այն մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Մեկնություններն Աստծուն են վերաբերում. խնդրեմ, պատմե՛ք ինձ»։