Չէ՞ որ, եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դռանդ մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու իշխի՛ր նրա վրա»։ Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ, և երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան։ Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ. մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։ Տերն ասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։ Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։ Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։ Կայենն ասաց Տիրոջը. «Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել։ Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 4:7-14
7 Օրեր
Յուրաքանչյուր մարդ կարող է հանդիպել Աստծուն։ Այս պնդման ապացույցը Նրա հետ հանդիպած մարդկանց փոխակերպված կյանքն է։ Տեր Աստծու հետ հանդիպում ունենալու նախապայմանը սրբության կյանքի փափագ ունենալն է։ Այն նշանակում է տարբերվել աշխարհից Աստծու կամքի և մեղքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Տեր Հիսուսը դարձավ դեպի Տերը տանող ճանապարհը՝ վճարելով մեղքից ու մահից մեր ազատվելու համար անհրաժեշտ փրկագինը։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր