Աստվածաշունչ հավելվածը լիովին անվճար է, առանց գովազդի և ներծրագրային գնումների: Ներբեռնել հավելվածը
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

7 օր
Յուրաքանչյուր մարդ կարող է հանդիպել Աստծուն։ Այս պնդման ապացույցը Նրա հետ հանդիպած մարդկանց փոխակերպված կյանքն է։ Տեր Աստծու հետ հանդիպում ունենալու նախապայմանը սրբության կյանքի փափագ ունենալն է։ Այն նշանակում է տարբերվել աշխարհից Աստծու կամքի և մեղքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Տեր Հիսուսը դարձավ դեպի Տերը տանող ճանապարհը՝ վճարելով մեղքից ու մահից մեր ազատվելու համար անհրաժեշտ փրկագինը։




