Նրանով մենք էլ ժառանգություն ստացանք՝ հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն, որպեսզի իր փառքի գովքը լինենք մենք, որ Քրիստոսին առաջինը հուսացողներն ենք։ Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որը մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք։
Կարդալ Եփեսացիներին 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 1:11-14
5 օր
Դու հավատո՞ւմ ես, որ աղոթքը կարող է օգնել մեզ մեր հոգսերն Աստծուն հանձնելու հարցում։ Չանհանգստանալ այն ամենի համար, ինչը մեր իշխանության տակ չէ, և կախված չէ մեր վերաբերմունքից ու անելիքներից։ Շատ կարևոր է մեր կյանքի համար Տեր Աստծո կամքին համահունչ՝ հստակ տեսիլք ունենալը: Եթե ցանկանում ես տեղեկանալ, թե ինչ է անհրաժեշտ որպեսզի Աստված լսի քո աղոթքը, ապա առաջարկում եմ ընթերցել այս ծրագիրը, որի թեման հենց այդ մասին է։
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հաղթել է մահին և նրա ողջ զորությանը։ Նա ստացել է մի «անուն, որը վեր է ամեն անունից»... ավելի բարձր այնպիսի երևույթներից, ինչպիսիք են՝ միայնակությունը, լքվածությունը կամ ընկճվածությունը: Նա հաղթել է դրանց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ազատի քեզ և քեզ Իր խաղաղությունը փոխանցի: Քո սխալների ու մեղքերի չափը երբեք չի կարող որոշել քո հանդեպ Աստծո ունեցած սիրո չափը:
6 օր
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։
7 օր
Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր