ԱՄՈՎՍ 4

4
1«Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Բասանի կովերի նման պարարտացած Սամարիայի կանայք, որ հարստահարում եք աղքատներին, որ ոտնահարում եք կարիքավորներին, որ ասում եք ձեր ամուսիններին. “Բերե՛ք, որ խմենք”։ 2Տեր Աստված երդվում է իր սրբությամբ, թե ահա ձեզ վրա օրեր են գալու, երբ ձեզ կեռերով կվերցնեն և ձեր հետնորդին՝ ձկան կարթերով։ 3Եվ դուք պատի ճեղքվածքներով դուրս կգաք, ամեն մեկդ՝ իր դիմաց, և Հարմոն#4.3 Թարգում, Պեշիթո, Վուլգաթա՝ Հայաստան, ոմանք՝ հարեմ։ պիտի նետվեք»,- ասում է Տերը։
Իսրայելի զանցառությունը
4«Եկե՛ք Բեթել և հանցա՛նք գործեք, Գաղգաղայում շատացրե՛ք հանցանք գործելը և ամեն առավոտ ձեր զոհերը բերե՛ք, ամեն երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։ 5Եվ շնորհակալության զոհը խմորվա՛ծ մատուցեք և կամավոր ընծանե՛ր հայտարարեք ու հրապարակե՛ք, որովհետև այդպես եք սիրել, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տեր Աստված։ 6«Ես էլ ձեզ ատամների մաքրություն#4.6 Այսինքն՝ սով։ տվեցի ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր տեղերում, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ 7«Ես էլ հունձից դեռ երեք ամիս առաջ ձեզանից անձրևը կտրեցի, մի քաղաքի վրա անձրև տեղացրի, իսկ մյուս քաղաքի վրա անձրև չտեղացրի, մի հողատարածքի վրա անձրև եկավ, իսկ այն հողատարածքը, որի վրա անձրև չեկավ, չորացավ։ 8Եվ երկու-երեք քաղաք թափառաշրջելով՝ եկան մի քաղաք՝ ջուր խմելու համար, բայց չհագեցան. բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ 9«Ձեզ հարվածեցի խորշակով և չոռով#4.9 Հմմտ. Բ Օր. 28.22. բույսերի հիվանդություն։, ձեր բազմաթիվ պարտեզներն ու այգիները, թզենիներն ու ձիթենիները խառնիճը սպառեց, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ 10«Ձեր մեջ ժանտախտ գցեցի, ինչպես Եգիպտոսում, ձեր երիտասարդներին սրով սպանեցի, ձեր ձիերը գերեվարեցի և ձեր բանակատեղիների գարշահոտությունը մինչև ձեր ռունգերը հասցրի, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։ 11«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված Սոդոմն ու Գոմորը կործանեց, և հրդեհից հանված խանձողի պես եղաք, բայց դուք չվերադարձաք ինձ,- ասում է Տերը։- 12Ուստի քեզ այսպես եմ անելու, ո՛վ Իսրայել, և քանի որ ես քեզ այդպես կանեմ, պատրաստվի՛ր քո Աստծուն դիմավորելու, ո՛վ Իսրայել։ 13Որովհետև ահա նա, որ սարերն է կազմել և քամին է ստեղծել և մարդուն հայտնում է, թե ի՛նչ է իր մտածմունքը, որ արշալույսը խավար է դարձնում և շրջում է երկրի բարձրավայրերում, Տեր՝ Զորքերի Աստված է նրա անունը»։

Արդեն Ընտրված.

ԱՄՈՎՍ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում