ՍԱՂՄՈՍ 100

100
ԳՈՀՈՒԹԵԱՆ ԵՐԳ ՄԸ
Գոհութեան Սաղմոս
1Աղաղակեցէ՛ք Տէրոջը, ո՛վ բոլոր երկիր։
2Ծառայեցէ՛ք Տէրոջը ուրախութեամբ.
Անոր առջեւ կեցէք ցնծութեամբ։
3Ճանչցէ՛ք թէ Եհովան է Աստուած.
Անիկա ստեղծեց մեզ ու #100:3 Կամ, մենք անորն ենքո՛չ թէ մենք՝ ՝.
Մենք անոր ժողովուրդը ու անոր արօտին ոչխարներն ենք։
4Մտէ՛ք անոր դռները գոհութեամբ
Ու անոր սրահները՝ օրհնութեամբ.
Գոհացէ՛ք անկէ ու օրհնեցէ՛ք անոր անունը։
5Վասն զի Տէրը բարի է.
Անոր ողորմութիւնը յաւիտեան է
Ու անոր հաւատարմութիւնը՝ ազգէ մինչեւ ազգ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍ 100: WARMB

Ընդգծել

Պատճենել

Համեմատել

Կիսվել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք