Իսկ եթե Տերը մի նոր նշան ցույց տա, երկիրն իր բերանը բացելով կլանի նրանց, նրանց տները և նրանց ողջ ունեցվածքը, և ողջ-ողջ դժոխք իջնեն, իմացե՛ք, որ այդ մարդիկ զայրացրին Տիրոջը»։ Երբ Մովսեսն ավարտեց իր խոսքը, նրանց ոտքի տակ երկիրը պատռվեց, երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխին հարած մարդկանց ու նրանց անասուններին։