1
ԹՎԵՐ 13:30
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։
Համեմատել
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:30
2
ԹՎԵՐ 13:33
Այնտեղ տեսանք նաև հսկաների, որոնց համեմատ մենք մորեխների ենք նմանվում»։
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:33
3
ԹՎԵՐ 13:31
Իսկ նրա հետ եղողներն ասում էին. «Չպիտի ելնենք, քանի որ չենք կարող այդ ազգի դեմ գնալ, որովհետև մեզանից շատ ավելի հզոր են»։
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:31
4
ԹՎԵՐ 13:32
Եվ նրանք վախեցրին Իսրայելի որդիներին այն երկրով, որ հետախուզել էին՝ ասելով. «Այն երկիրը, ուր մենք գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է։ Եվ ողջ ազգը, որ մենք տեսանք այնտեղ, հաղթանդամ մարդիկ են։
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:32
5
ԹՎԵՐ 13:27
պատմեցին նրանց ու ասացին նրան. «Հասանք այն երկիրը, ուր մեզ ուղարկեցիր, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, և ահա նրա պտուղները։
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:27
6
ԹՎԵՐ 13:28
Սակայն այնտեղ բնակվող ազգը հզոր է, քաղաքները՝ ամուր, պարսպապատ և շատ մեծ։ Այնտեղ տեսանք Ենակի ազգը։
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:28
7
ԹՎԵՐ 13:29
Երկրի հարավային կողմում բնակվում են ամաղեկացիները, լեռնային շրջանում՝ քետացիները, խևացիները, հեբուսացիները և ամորհացիները, իսկ ծովեզերքին ու Հորդանան գետի երկարությամբ՝ քանանացիները»։
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:29
8
ԹՎԵՐ 13:26
Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները
Ուսումնասիրեք ԹՎԵՐ 13:26
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր