Նրանք էլ, ծերերի հետ միասին հավաքվելով, խորհրդակցեցին, առատ արծաթ դրամ տվեցին զինվորներին և ասացին. «Կասեք, թե մինչ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան, գողացան նրան։ Եվ եթե այս լուրը կառավարչի ականջին հասնի, մենք նրա սիրտը կշահենք և ձեզ հոգսից կազատենք»։ Զինվորները, արծաթ դրամները վերցնելով, արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը մինչ օրս տարածված է հրեաների մեջ։