1
ՄԱՏԹԵՈՍ 27:46
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Իններորդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» ։
Համեմատել
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 27:46
2
ՄԱՏԹԵՈՍ 27:51-52
Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 27:51-52
3
ՄԱՏԹԵՈՍ 27:50
Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 27:50
4
ՄԱՏԹԵՈՍ 27:54
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 27:54
5
ՄԱՏԹԵՈՍ 27:45
Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 27:45
6
ՄԱՏԹԵՈՍ 27:22-23
Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Ամենքն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 27:22-23
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր