1
ՄԱՏԹԵՈՍ 14:30-31
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսը ձեռքն իսկույն երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:30-31
2
ՄԱՏԹԵՈՍ 14:30
Սակայն տեսնելով ուժեղ քամին՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:30
3
ՄԱՏԹԵՈՍ 14:27
Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:27
4
ՄԱՏԹԵՈՍ 14:28-29
Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Նա ասաց՝ ե՛կ։ Պետրոսը, նավակից իջնելով, քայլեց ջրի վրայով և եկավ Հիսուսի մոտ։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:28-29
5
ՄԱՏԹԵՈՍ 14:33
Եվ ովքեր նավակի մեջ էին, մոտեցան երկրպագեցին նրան և ասացին. «Իսկապե՛ս Աստծու Որդին ես դու»։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:33
6
ՄԱՏԹԵՈՍ 14:16-17
Հիսուսն ասաց. «Կարիք չկա, որ գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:16-17
7
ՄԱՏԹԵՈՍ 14:18-19
Նրանց ասաց. «Դրանք այստե՛ղ բերեք»։ Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:18-19
8
ՄԱՏԹԵՈՍ 14:20
Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 14:20
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր