1
Բ ՕՐԵՆՔ 28:1
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
«Եթե անսաք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, և կատարեք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, ապա Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ երկրի բոլոր ազգերից ավելի բարձր կդասի։
Համեմատել
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:1
2
Բ ՕՐԵՆՔ 28:2
Եվ այս օրհնությունները կիջնեն քեզ վրա ու կգտնեն քեզ, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:2
3
Բ ՕՐԵՆՔ 28:13
Բազում ազգերի վրա կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի։ Տերը՝ քո Աստվածը, քեզ գլուխ կկարգի, և ոչ թե վերջնամաս, բարձր կլինես և ոչ թե ցածր, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, որ ես հաղորդում եմ քեզ այսօր՝ դրանք պահելու և կատարելու համար։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:13
4
Բ ՕՐԵՆՔ 28:12
Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:12
5
Բ ՕՐԵՆՔ 28:7
Տերը՝ քո Աստվածը, քո առջև կկոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դեմ կելնեն մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քեզանից։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:7
6
Բ ՕՐԵՆՔ 28:8
Տերը օրհնություն կառաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնք կձեռնարկես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:8
7
Բ ՕՐԵՆՔ 28:6
Օրհնյալ կլինես դու ելնելիս և մտնելիս։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:6
8
Բ ՕՐԵՆՔ 28:3
Օրհնյալ կլինես դու և՛ քաղաքում, և՛ օրհնյալ՝ դաշտում։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:3
9
Բ ՕՐԵՆՔ 28:4
Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:4
10
Բ ՕՐԵՆՔ 28:9
Տերը՝ քո Աստվածը, քեզ իր սուրբ ժողովուրդը կդարձնի, ինչպես երդվել է քո հայրերին, եթե անսաս Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին և ընթանաս նրա ճանապարհով։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:9
11
Բ ՕՐԵՆՔ 28:5
Օրհնյալ կլինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:5
12
Բ ՕՐԵՆՔ 28:11
Տերը՝ քո Աստվածը, քեզ կբազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո անասունների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տերը երդվել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծվելու օրից ի վեր։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:11
13
Բ ՕՐԵՆՔ 28:10
Եվ երկրի բոլոր ազգերը կտեսնեն, որ քեզ վրա է դրված Տիրոջ անունը, ու քեզանից կվախենան։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:10
14
Բ ՕՐԵՆՔ 28:14
Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:14
15
Բ ՕՐԵՆՔ 28:15
«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։
Ուսումնասիրեք Բ ՕՐԵՆՔ 28:15
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր