1
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:4-5
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում
Համեմատել
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:4-5
2
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:7
միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:7
3
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:6
անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:6
4
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:13
Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է։
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:13
5
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:8
Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:8
6
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:1
Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:1
7
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:2
Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:2
8
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:3
Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:3
9
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:11
Մինչ երեխա էի, խոսում էի երեխայի պես, խորհում էի երեխայի պես, դատողություն էի անում երեխայի պես, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ դրեցի։
Ուսումնասիրեք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:11
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր