ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:16 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Աստված Ուզում է Զորացնել Զեզ
7 օր
Առաջիկա յոթ օրերին միասին կտեսնենք, թե որքան զորեղ է Աստված, որ Նա ամենակարող է և որ քաջալերում ու զորացնում է նաև քեզ։ Դու թույլ մարդ չես։ Աստված պարգևել է քեզ այն ուժը, որի կարիքն ունես բոլոր դժվարին իրավիճակները հաղթահարելու համար։ Աստված հոգացել է այն քեզ համար։ Ես իմ ողջ էությամբ հավատում եմ, որ դու կարողանալու ես հաղթահարել քո առջև կանգնած խոչընդոտը։ Այս ընթերցանության ծրագիրը հենց այդ մասին է․․․

Աստծուն Լսելու Օրհնությունները
7 օր
Այսօր և առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել, թե որքան կարևոր է Աստծո ձայնի հանդեպ ուշադիր լինելը։ Ադամն ու Եվան լսում էին Աստծո ձայնը, նրանք նաև լսեցին նաև օձի ձայնը։ Նրանք ազատ էին իրենց կամքի մեջ և հենց ազատ կամքի արդյունքում ընտրեցին, թե ում ձայնին հնազանդվել։ Մե՛նք ենք ընտրում, թե ո՞ւմ ձայնին ուշադրություն դարձնենք։ Առաջարկում եմ կարդալ այս 7-օրյա ծրագիրը և սովորել, թե ինչպես տարբերել Աստծո ձայնը մյուս ձայներից։

Հավատարմության օրհնությունները
7 օր
Հավատարմությունը սկսվում է ապաշխարությունից։ Հավատարմությունն ամրանում է ճիշտ աշակերտությամբ: Հավատարմությունը պարգև չէ, այլ որակ, որը կարող ես զարգացնել քո մեջ կամ կարող ես նաև անել այնպես, որ այն իսպառ հեռանա քեզնից։ Հավատարմության առաջնային դպրոցը մարդու ընտանիքն է։ Աստված բազմաթիվ օրհնություններ ունի հավատարիմների համար:

Լավագույն մաղթանքը
7 Օրեր
Թո՛ղ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը քեզ հետ լինեն քո կյանքի բոլոր օրերում։ Մենք կարիք ունենք Տեր Աստծու գերբնական օգնության։ Թո՛ւյլ տուր, որ Քրիստոսի շնորհը գործի քո կյանքում, և կտեսնե՛ս կյանքիդ փոխակերպումը։ Սուրբ Հոգու պարգևը մեծագույն գանձ է: Ազատագրությունը, հայրական խնամքն ու հոգևոր աճը Տեր Աստծու կամքն է մեզնից յուրաքանչյուրի համար։

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով
7 Օրեր
Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։

լսել աստծուց ամեն առավոտ
14 օր
Այս ամենօրյա ընթերցանության ձեռնարկն՝ իր ոգեշնչող նյութերով, խրախուսում և օգնում է ձեզ, որ Աստծո հետ ժամանակը դարձնեք ձեր մեծագույն առաջնահերթությունը և, պահպանելով ձեր ներկա հարաբերությունները, ավելի շատ անձնական ժամանակ տրամադրեք Աստծուն։

Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում
30 Օրեր
Առանց հավատքի չկա փրկություն։ Իսկ փրկարար հավատքը միայն և միմիայն կարող է հիմնված լինել Տիրոջ փոխանցած ուսուցումների վրա, որոնք մեզ հասանելի են դառնում հե՛նց Աստվածաշնչի շնորհիվ։ Աստվածաշունչը բացարձակ ճշմարտության միակ Աղբյուրն է: Եթե որևէ մեկը իրեն հավատացյալ է համարում, ապա պետք է փափագ ունենա նմանվելու Տեր Հիսուսին։ Աստվածաշնչին հավատացող մարդը թույլ է տալիս Աստծու Խոսքը փոխակերպի իր միտքն ու վարքագծը, արժեհամակարգը: Աստվածաշունչն ընդունող մարդը դառնում է Աստծուն հոգով և ճշմարտությամբ երկրպագող աշակերտ։ Եթե մենք մեր որոշումները կայացնենք Աստծու կամքին համապատասխան, ապա մեզ սպասում են Տիրոջ օրհնություններն ու պարգևները։