Եբրայեցիներին 11:28 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Ազատության Տանող Ճանապարհը
4 օր
Ընթերցանության այս ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե ի՞նչ է իրական ազատությունը։ Արդյոք դա բոլորից անկախ լինելն ու մտքիդ եկածն անե՞լն է, թե՞ ավելի խորը և մեծ մի արժեք է, որի մասին մենք պետք է մտածենք։ 4-օրյա այս ընթերցանության ծրագրի օգնությամբ մենք կանդրադառնանք այն հարցերին, թե ինչ է ազատությանը, կծանոթանանք հրաշալի մի իրական պատմության հետ, որը տեղի է ունեցել Հայաստանի եկեղեցիներից մեկում, կանդրադառնանք «ցանելու և հնձելու» օրենքին և կապանքներից ազատ լինելուն։

Դարձի՛ր Ազդեցիկ Մարդ
6 օր
Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։
