ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, Եփեսոսում գտնվող սրբերին ու Քրիստոսին հավատացողներին։ 2Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Հոգևոր օրհնություն Քրիստոսով
3Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ, 4ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ 5Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի բարեհաճության, 6որպեսզի գովերգենք նրա շնորհի փառքը, որն առատորեն պարգևեց մեզ իր Սիրելիի միջոցով։ 7Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության, 8որ մեր մեջ առատացրեց ամեն տեսակ իմաստությամբ ու հասկացողությամբ։ 9Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով, 10որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։
11Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն, 12գովերգելու նրա փառքը, մենք՝ Քրիստոսին առաջինը հուսացողներից։
13Նրանով նաև դուք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով։ 14Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։
Պողոսի աղոթքը
15Ուստի ես էլ Տեր Հիսուսի հանդեպ ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ձեր սիրո մասին լսելուց ի վեր 16չեմ դադարում ձեզ համար գոհություն հայտնելուց՝ հիշելով ձեզ իմ աղոթքների մեջ, 17որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված՝ փառքի Հայրը, ձեզ տա իմաստության ու հայտնության Հոգին՝ իրեն ճանաչելու համար, 18լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ, 19և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։ 20Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում՝ 21ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից և հնարավոր բոլոր անուններից բարձր, ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում։ 22«Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ» և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու, 23որ նրա մարմինն է, լրումը նրա, որ իրենով է լցնում ամեն ինչ ամեն ինչում։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录