ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6
6
1Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։ 2Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։ 3Եթե մեկը կարծում է, որ ինքը մի բան է, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում։ 4Յուրաքանչյուր ոք թող քննի իր գործը և ապա ինքն իր վրա միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով, 5որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու։ 6Նա, որ աշակերտում է Աստծու խոսքին, թող իր բոլոր բարիքներից բաժին հանի իր ուսուցչին։ 7Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել, 8որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։ 9Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։ 10Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
Վերջին պատվերներ և ողջույններ
11Տեսե՛ք, թե ինչպիսի՛ մեծ նշանագրերով եմ գրում ձեզ իմ ձեռքով։ 12Նրանք, որ ուզում են լավ մարդ երևալ, հենց նրանք են ստիպում ձեզ, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի ճանապարհով չգնան, 13որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։ 14Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։ 15Քանի որ ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։ 16Խաղաղություն ու ողորմություն բոլոր նրանց վրա, ովքեր ապրում են այս սկզբունքի համաձայն, ինչպես նաև Աստծու Իսրայելի վրա։ 17Այսուհետև ոչ ոք թող ինձ նեղություն չպատճառի, որովհետև ես իմ մարմնի մեջ կրում եմ Քրիստոսի չարչարանքները։ 18Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Ամեն։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն