լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ, և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։ Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում՝ ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից և հնարավոր բոլոր անուններից բարձր, ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում։