1
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:23-24
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Քանի որ բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից, բայց ձրի արդարացվում են նրա շնորհով, Քրիստոս Հիսուսով իրագործված փրկության միջոցով։
比較
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:23-24で検索
2
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:22
Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:22で検索
3
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:25-26
Աստված նրան առաջադրեց որպես քավության միջոց իր արյամբ, հավատի ճանապարհով, ապացույց իր արդարության անցյալում՝ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի թողության համար, ապացույց իր արդարության ներկա ժամանակում՝ ցույց տալով, որ ինքն արդար է և արդարացնում է նրան, ով հավատում է Հիսուսին։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:25-26で検索
4
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:20
Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:20で検索
5
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:10-12
Ինչպես որ գրված է. «Չկա արդար մեկը և ոչ մեկը։ Չկա մեկը, որ հասկանա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Բոլորն էլ միասին խոտորվեցին և անպետք դարձան. չկա մեկը, որ բարություն անի, չկա մեկը, ոչ իսկ մեկ հոգի ։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:10-12で検索
6
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:28
որովհետև ընդունում ենք, որ մարդն արդարանում է հավատով, օրենքի գործերից անկախ։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:28で検索
7
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:4
Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» ։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3:4で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ