1
Մարկոս 4:39-40
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։
比較
Մարկոս 4:39-40で検索
2
Մարկոս 4:41
Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան»։
Մարկոս 4:41で検索
3
Մարկոս 4:38
Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։
Մարկոս 4:38で検索
4
Մարկոս 4:24
Եվ նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք, թե ի՛նչ եք լսում. ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, և ձեզ՝ լսողներիդ, կավելանա։
Մարկոս 4:24で検索
5
Մարկոս 4:26-27
Եվ Հիսուսն ասում էր. «Աստծու արքայությունն այսպես է. ասես մի մարդ հողի մեջ սերմ ցանի։ Գիշերը քնի ու ցերեկը վեր կենա, իսկ սերմը բուսնի ու աճի, այնպես որ ինքը չիմանա։
Մարկոս 4:26-27で検索
6
Մարկոս 4:23
Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Մարկոս 4:23で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ