1
Կողոսացիներին 3:13
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։
比較
Կողոսացիներին 3:13で検索
2
Կողոսացիներին 3:2
Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։
Կողոսացիներին 3:2で検索
3
Կողոսացիներին 3:23
Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար
Կողոսացիներին 3:23で検索
4
Կողոսացիներին 3:12
Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝
Կողոսացիներին 3:12で検索
5
Կողոսացիներին 3:16-17
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։
Կողոսացիներին 3:16-17で検索
6
Կողոսացիներին 3:14
Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։
Կողոսացիներին 3:14で検索
7
Կողոսացիներին 3:1
Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։
Կողոսացիներին 3:1で検索
8
Կողոսացիներին 3:15
Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։
Կողոսացիներին 3:15で検索
9
Կողոսացիներին 3:5
Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է
Կողոսացիներին 3:5で検索
10
Կողոսացիներին 3:3
Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։
Կողոսացիներին 3:3で検索
11
Կողոսացիներին 3:8
Բայց հիմա դո՛ւք էլ դեն նետեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։
Կողոսացիներին 3:8で検索
12
Կողոսացիներին 3:9-10
Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։
Կողոսացիներին 3:9-10で検索
13
Կողոսացիներին 3:19
Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։
Կողոսացիներին 3:19で検索
14
Կողոսացիներին 3:20
Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։
Կողոսացիներին 3:20で検索
15
Կողոսացիներին 3:18
Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։
Կողոսացիներին 3:18で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ