ՄԱՏԹԵՈՍ 6:19-21

ՄԱՏԹԵՈՍ 6:19-21 ՆԷԱ

«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են, այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն փչացնում, ո՛չ էլ գողերն են սողոսկում և գողանում. որովհետև որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։