ՄԱՏԹԵՈՍ 6:16-18
ՄԱՏԹԵՈՍ 6:16-18 ՆԷԱ
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո Հորը՝ ծածկապես, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես»։