Ruth 1:15-18

Սակայն Նոեմին ասաց. «Ահա քո տագերկինը ետ դարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ. դո՛ւ էլ ետ դարձիր քո տագերկնոջ ետևից»։ Եվ Հռութն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի. միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից»։ Երբ Նոեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է գնալ իր հետ, այլևս նրա հետ ոչ մի բան չխոսեց։
ՀՌՈՒԹ 1:15-18