Romans 10:8-15

Իսկ Գիրքն ի՞նչ է ասում. «Խոսքը մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է» , այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» ։ Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ Քանի որ ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի ։ Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. «Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում» ։
Հռոմեացիներին 10:8-15