Psalms 95:1-7

Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։ Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։ Որովհետև Տերը մեծ Աստված է և մեծ թագավոր է բոլոր աստվածների վրա։ Նրա ձեռքին են երկրի խորքերը, և սարերի գագաթները նրանն են։ Նրանն է ծովը, և նա է արարել այն, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը։ Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև, Որովհետև նա է մեր Աստվածը, և մենք նրա արոտի ժողովուրդն ենք և իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր եթե նրա ձայնը լսեք
ՍԱՂՄՈՍՆԵՐ 95:1-7