Psaumes 51:1-5

Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Ամբողջովին լվա՛ ինձ իմ հանցանքից և սրբի՛ր ինձ իմ մեղքից, Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները, և իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է։ Միայն քո դեմ մեղանչեցի և քո աչքի առաջ չարիք գործեցի, որպեսզի դու արդար լինես խոսքերում և մաքուր լինես քո դատաստանի մեջ։ Ահա ես ծնվեցի անօրենությամբ, և իմ մայրն ինձ մեղքով հղացավ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:1-5