Psalm 51:1-10

ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:1-10 - Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։
Ամբողջովին լվա՛ ինձ իմ հանցանքից և սրբի՛ր ինձ իմ մեղքից,
Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները, և իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է։
Միայն քո դեմ մեղանչեցի և քո աչքի առաջ չարիք գործեցի, որպեսզի դու արդար լինես խոսքերում և մաքուր լինես քո դատաստանի մեջ։
Ահա ես ծնվեցի անօրենությամբ, և իմ մայրն ինձ մեղքով հղացավ։
Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում և ծածուկ տեղում իմաստություն կսովորեցնես ինձ։
Մաքրի՛ր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ։
Ցնծություն և ուրախությո՛ւն լսել տուր ինձ. թող ցնծան այն ոսկորները, որոնք կոտրատեցիր։
Երեսդ թաքցրո՛ւ իմ մեղքերից և ջնջի՛ր իմ բոլոր անօրենությունները։
Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։
Psalm 51:1-10