Psalms 3:1-8

Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները. շատերը ելան իմ դեմ։ Շատերն իմ անձի համար ասում են. «Սրա համար փրկություն չկա Աստծու մոտ»։ (Սելա)։ Բայց դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը։ Իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից։ (Սելա)։ Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։ Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պատել են իմ չորս կողմը։ Վե՛ր կաց, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, որովհետև դու խփում ես իմ բոլոր թշնամիների այտին և փշրում ես ամբարիշտների ատամները։ Տիրոջն է փրկությունը. թող քո օրհնությունը լինի քո ժողովրդի վրա։ (Սելա)։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 3:1-8