Proverbs 16:3-9

Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։ Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։ Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։ Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։ Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։ Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։ Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։
ԱՌԱԿՆԵՐ 16:3-9