ΚΑΤΑ ΜΑΤΘΑΙΟΝ 7:1-5
«Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։
Մատթեոս 7:1-5