Matthew 5:9-12

Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։ Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։
Մատթեոս 5:9-12