Galatians 5:1-8

Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատո՛ւն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք։ Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ ով թլփատվում է, պարտավոր է ամբողջ օրենքը կատարել։ Դուք, որ կամենում եք օրենքով արդարանալ, բաժանված եք Քրիստոսից և զրկված շնորհից։ Որովհետև մենք Հոգով սպասում ենք հավատից եղած արդարության հույսին։ Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։ Լավ էիք ընթանում. ձեզ ո՞վ հետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։
Գաղատացիներին 5:1-8