1 Corinthians 3:18-23

Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի. եթե ձեզանից մեկը կարծում է, թե այս աշխարհում իմաստուն է, նա թող հիմար լինի, որ իմաստուն դառնա։ Որովհետև այս աշխարհի իմաստությունն Աստծու առաջ հիմարություն է, քանի որ գրված է. «Նա իմաստուններին իրենց խորամանկության մեջ է բռնում» ։ Եվ դարձյալ. «Տերը ճանաչում է իմաստունների մտքերը, որոնք ունայն են» ։ Ուրեմն ոչ ոք թող մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան, թե՛ գալիքը. ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինն եք, և Քրիստոսը՝ Աստծունը։
Ա Կորնթացիներին 3:18-23