Որոնման արդյունքներ․ we all are sheep gone astray

ԵՍԱՅԻ 53:6 (ՆՎԱԱ)

Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։

Ա Պետրոս 2:25 (ՆՎԱԱ)

Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը։

Ղուկաս 15:4 (ՆՎԱԱ)

«Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:1 (ՆՎԱԱ)

Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:2 (ՆՎԱԱ)

Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:3 (ՆՎԱԱ)

Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:4 (ՆՎԱԱ)

Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:5 (ՆՎԱԱ)

Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:6 (ՆՎԱԱ)

Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:11 (ՆՎԱԱ)

Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:14 (ՆՎԱԱ)

Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ։

ԵՐԵՄԻԱ 50:6 (ՆՎԱԱ)

Իմ ժողովուրդը կորած ոչխար էր. նրա հովիվները մոլորեցրել են նրանց, լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։

Եբրայեցիներին 13:20 (ՆՎԱԱ)

Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին,

Ա Պետրոս 5:4 (ՆՎԱԱ)

Եվ երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակը կստանաք։