Որոնման արդյունքներ․ romans 15:13
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:13 (ՆՎԱԱ)
Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։
Հռոմեացիներին 15:13 (ՆՎԱԱ)
Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
ԵԼՔ 15:13 (ՆՎԱԱ)
Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։
Մատթեոս 15:13 (ՆՎԱԱ)
Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։
ՀԵՍՈՒ 15:13 (ՆՎԱԱ)
Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։
ԱՌԱԿՆԵՐ 15:13 (ՆՎԱԱ)
Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։
ԵՐԵՄԻԱ 15:13 (ՆՎԱԱ)
Քո ունեցվածքն ու քո գանձերը ձրիապես հափշտակության պիտի մատնեմ քո բոլոր մեղքերի պատճառով և քո բոլոր սահմաններում։
ԾՆՆԴՈՑ 15:13 (ՆՎԱԱ)
Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։
ՂԵՎՏԱԿԱՆ 15:13 (ՆՎԱԱ)
Երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, նա յոթ օր պետք է հատկացնի իր մաքրման համար, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրի մեջ և մաքուր կլինի։
ԹՎԵՐ 15:13 (ՆՎԱԱ)
Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:13 (ՆՎԱԱ)
Եվ նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Ո՛չ, քեզ միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք և քեզ բնավ չենք սպանի». և նրան երկու նոր չվանով կապեցին ու դուրս հանեցին ապառաժից։
ՀՈԲ 15:13 (ՆՎԱԱ)
Որ հոգիդ Աստծու դեմ ես դարձրել ու բերանիցդ այդպիսի խոսքեր ես հանում։
Մարկոս 15:13 (ՆՎԱԱ)
Նրանք դարձյալ աղաղակեցին. «Խաչի՛ր նրան»։
Ղուկաս 15:13 (ՆՎԱԱ)
Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։
Գործք Առաքելոց 15:13 (ՆՎԱԱ)
Եվ երբ նրանք լռեցին, Հակոբոսն ասաց. «Եղբայրնե՛ր, լսե՛ք ինձ։
Բ ՕՐԵՆՔ 15:13 (ՆՎԱԱ)
Երբ քո մոտից ազատ արձակես նրան, դատարկ չարձակես։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:13 (ՆՎԱԱ)
Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:13 (ՆՎԱԱ)
Մի լրաբեր եկավ Դավթի մոտ և ասաց. «Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:13 (ՆՎԱԱ)
Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:13 (ՆՎԱԱ)
որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:13 (ՆՎԱԱ)
Եվ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա Աստարովթի կուռք էր շինել. և Ասան բնաջնջեց նրա շինած գարշությունը և այրեց Կեդրոնի հեղեղատում։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:13 (ՆՎԱԱ)
Ով չփնտրի Իսրայելի Տեր Աստծուն, պիտի մեռցվի՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղամարդ, թե՛ կին։
Ա Կորնթացիներին 15:13 (ՆՎԱԱ)
Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։
ԵԼՔ 13:15 (ՆՎԱԱ)
Երբ փարավոնը խոստացավ և չուզեց արձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։
ԱՌԱԿՆԵՐ 13:15 (ՆՎԱԱ)
Խոհականությունը համարում է տալիս, բայց անհավատարիմների ճանապարհը դժվարին է։