Որոնման արդյունքներ․ ephesians 6:12

Եփեսացիներին 6:12 (ՆՎԱԱ)

Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։

Մատթեոս 6:12 (ՆՎԱԱ)

Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։

ԾՆՆԴՈՑ 6:12 (ՆՎԱԱ)

Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։

ԵԼՔ 6:12 (ՆՎԱԱ)

Մովսեսը խոսեց Տիրոջ առաջ՝ ասելով. «Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, հապա փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ. չէ՞ որ ես ծանրալեզու եմ»։

ՂԵՎՏԱԿԱՆ 6:12 (ՆՎԱԱ)

Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։

ՀԵՍՈՒ 6:12 (ՆՎԱԱ)

Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։

ԵԶՐԱՍ 6:12 (ՆՎԱԱ)

Եվ այն Աստվածը, որի անունը բնակվում է այնտեղ, կկործանի ամեն մի թագավորի և ժողովրդի, որոնք իրենց ձեռքը կմեկնեն փոխելու այս հրամանը, որ ավերեն Աստծու այս տունը, որ Երուսաղեմում է։ Ես՝ Դարեհս, տվեցի այս հրամանը. թող շուտով կատարվի»։

ՆԵԵՄԻԱ 6:12 (ՆՎԱԱ)

Ես գիտեի, որ Աստված չէր նրան ուղարկել, այլ մարգարեությունն ասաց ինձ նրա համար, որ Տուբիան և Սանաբաղատն էին վարձել նրան։

ՀՈԲ 6:12 (ՆՎԱԱ)

Իմ զորությունը քարերի՞ զորություն է, կամ իմ մարմինը պղնձի՞ց է։

ԹՎԵՐ 6:12 (ՆՎԱԱ)

Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։

ԺՈՂՈՎՈՂ 6:12 (ՆՎԱԱ)

Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։

ԱՄՈՎՍ 6:12 (ՆՎԱԱ)

Մի՞թե ձիերն ապառաժի վրա կվազեն, կամ թե նա եզներով կհերկվի՞։ Դուք իրավունքը թույնի եք փոխել և արդարության պտուղը՝ օշինդրի։

ՄԻՔԻԱ 6:12 (ՆՎԱԱ)

Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։

ԶԱՔԱՐԻԱ 6:12 (ՆՎԱԱ)

Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։

Մարկոս 6:12 (ՆՎԱԱ)

Աշակերտները դուրս ելան և քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։

Ղուկաս 6:12 (ՆՎԱԱ)

Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:12 (ՆՎԱԱ)

Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի»։

Հռոմեացիներին 6:12 (ՆՎԱԱ)

Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։

Գաղատացիներին 6:12 (ՆՎԱԱ)

Ովքեր կամենում են մարդկանց հաճելի երևալ, նրանք ձեզ ստիպում են, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի համար չհալածվեն։

Եբրայեցիներին 6:12 (ՆՎԱԱ)

որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։

Հայտնություն 6:12 (ՆՎԱԱ)

Տեսա՝ երբ վեցերորդ կնիքը բացեց, մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը ամբողջովին արյան պես դարձավ։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:12 (ՆՎԱԱ)

Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։

ԵՍԹԵՐ 6:12 (ՆՎԱԱ)

Մուրթքեն վերադարձավ թագավորի դուռը, իսկ Համանն իր տուն շտապեց տրտում և գլխիկոր։

ԱՌԱԿՆԵՐ 6:12 (ՆՎԱԱ)

Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս։

ԵՍԱՅԻ 6:12 (ՆՎԱԱ)

մինչև որ Տերը հեռացնի մարդկանց, և երկրում մեծ ամայություն լինի։