Որոնման արդյունքներ․ John 15:5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:5 (ՆՎԱԱ)
Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։
ՂԵՎՏԱԿԱՆ 15:5 (ՆՎԱԱ)
Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
Մատթեոս 15:5 (ՆՎԱԱ)
Իսկ դուք ասում եք. "Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել”,
Մարկոս 15:5 (ՆՎԱԱ)
Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ։
Հռոմեացիներին 15:5 (ՆՎԱԱ)
Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի,
Հայտնություն 15:5 (ՆՎԱԱ)
Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը։
Ղուկաս 15:5 (ՆՎԱԱ)
Եվ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի
ՀԵՍՈՒ 15:5 (ՆՎԱԱ)
Արևելյան սահմանը Աղի ծովն է մինչև Հորդանան գետի ծայրը։ Հյուսիսային կողմից սահմանն սկսվում է Հորդանան գետի ծայրում եղող ծոցից։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:5 (ՆՎԱԱ)
ջահերը վառեց կրակով, նրանց քշեց փղշտացիների հնձերի մեջ և այրեց դիզված ու չքաղած հնձերը, մինչև անգամ այգիներն ու ձիթենիները։
ՀՈԲ 15:5 (ՆՎԱԱ)
Որովհետև անօրենությունդ բերանիդ այդպես է սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 15:5 (ՆՎԱԱ)
Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։
ԱՌԱԿՆԵՐ 15:5 (ՆՎԱԱ)
Հիմարն արհամարհում է իր հոր խրատը, բայց հանդիմանություն պահողը խորագետ է։
ԵՍԱՅԻ 15:5 (ՆՎԱԱ)
Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականները փախչում են մինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։
ԵՐԵՄԻԱ 15:5 (ՆՎԱԱ)
Ո՞վ պիտի գթա քեզ, ո՛վ Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի կանգնի՝ հարցնելու քո որպիսության մասին։
ԵԶԵԿԻԵԼ 15:5 (ՆՎԱԱ)
Եթե նա ամբողջ եղած ժամանակ ոչնչի օգտակար չէ, ուր մնաց թե կրակը լափի նրան, և նա այրված լինի. մի՞թե նա դեռ մի բանի պիտանի կլինի»։
ԾՆՆԴՈՑ 15:5 (ՆՎԱԱ)
Եվ դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Եվ ասաց նրան. «Այդքան կլինի քո սերունդը»։
ԵԼՔ 15:5 (ՆՎԱԱ)
Անդունդները ծածկեցին նրանց. Նրանք իջան խորքերը, ինչպես քար։
ԹՎԵՐ 15:5 (ՆՎԱԱ)
Ողջակեզի կամ զոհի հետ որպես թափելու ընծա կնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գառի համար։
Գործք Առաքելոց 15:5 (ՆՎԱԱ)
Փարիսեցիների աղանդից որոշ հավատացյալներ վեր կացան և ասացին. «Դրանց պետք է թլփատել ու պատվիրել, որ Մովսեսի օրենքը պահեն»։
Ա Կորնթացիներին 15:5 (ՆՎԱԱ)
որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5 (ՆՎԱԱ)
Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5 (ՆՎԱԱ)
Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5 (ՆՎԱԱ)
որովհետև Դավիթն ուղիղն արեց Տիրոջ առաջ և իր կյանքի բոլոր օրերին չխոտորվեց այն ամենից, որ պատվիրված էր իրեն, բացի քետացի Ուրիայի դեմ արածից։
Բ ՕՐԵՆՔ 15:5 (ՆՎԱԱ)
միայն թե ամեն կերպ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և զգուշությամբ կատարես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5 (ՆՎԱԱ)
Տերը զարկեց թագավորին, և նա բորոտ էր մինչև մահվան օրը։ Նա մնում էր առանձին տան մեջ, իսկ թագավորի որդի Հովաթամը, որ պալատի գլխավորն էր, կառավարում էր երկրի ժողովրդին։