Որոնման արդյունքներ․ Job 4
ՀՈԲ 4:1 (ՆՎԱԱ)
Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.
ՀՈԲ 4:2 (ՆՎԱԱ)
«Եթե մեկը փորձի քեզ մի խոսք ասել, կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։
ՀՈԲ 4:3 (ՆՎԱԱ)
Ահա դու շատերի ես խրատել, տկար ձեռքերը զորացրել։
ՀՈԲ 4:4 (ՆՎԱԱ)
Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։
ՀՈԲ 4:5 (ՆՎԱԱ)
Բայց հիմա որ քեզ է պատահել, դժվարանում ես, քեզ է դիպել, և դու սարսափում ես։
ՀՈԲ 4:6 (ՆՎԱԱ)
Մի՞թե Աստծուց վախենալը չէ քո վստահությունը, և քո հույսը՝ քո ճանապարհի կատարելությունը։
ՀՈԲ 4:7 (ՆՎԱԱ)
Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։
ՀՈԲ 4:8 (ՆՎԱԱ)
Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։
ՀՈԲ 4:9 (ՆՎԱԱ)
Աստծու շնչից կորչում են ու նրա բարկության ոգուց ոչնչանում։
ՀՈԲ 4:10 (ՆՎԱԱ)
Առյուծի մռնչյունը և գոռացող առյուծի ձայնը կտրվել է, իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։
ՀՈԲ 4:11 (ՆՎԱԱ)
Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։
ՀՈԲ 4:12 (ՆՎԱԱ)
Ինձ գաղտագողի մի խոսք ասվեց, ու իմ ականջը նրանից մի շշունջ առավ.
ՀՈԲ 4:13 (ՆՎԱԱ)
Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի,
ՀՈԲ 4:14 (ՆՎԱԱ)
Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։
ՀՈԲ 4:15 (ՆՎԱԱ)
Առաջովս մի ոգի էլ անցավ. մարմնիս մազերը ցցվեցին։
ՀՈԲ 4:16 (ՆՎԱԱ)
Նա կանգնեց, ու ես նրա կերպարանքը չճանաչեցի. իմ առջև մի տեսիլք կար։ Լռություն եղավ, ու ես մի ձայն լսեցի, որ ասում էր.
ՀՈԲ 4:17 (ՆՎԱԱ)
“Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։
ՀՈԲ 4:18 (ՆՎԱԱ)
Ահա նա իր ծառաներին չի հավատում և իր հրեշտակների վրա թերություն է գտնում։
ՀՈԲ 4:19 (ՆՎԱԱ)
Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։
ՀՈԲ 4:20 (ՆՎԱԱ)
Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության՝ աննկատ հավիտյան կորչում։
ՀՈԲ 4:21 (ՆՎԱԱ)
Ահա նրանց վրանի լարը կկտրվի, և նրանք կմեռնեն իմաստության պակասից”»։
ՀՈԲ 5:4 (ՆՎԱԱ)
Նրա զավակները ապահովությունից հեռու էին. դռան մեջ ջարդվեցին, և ազատող չկար։
ՀՈԲ 6:4 (ՆՎԱԱ)
Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։
ՀՈԲ 7:4 (ՆՎԱԱ)
Պառկելիս մտածում եմ, թե ե՛րբ եմ վեր կենալու, բայց գիշերը երկարում է, և ես մինչև առավոտ անկողնուս մեջ թավալվելուց հոգնում եմ ։
ՀՈԲ 8:4 (ՆՎԱԱ)
Եթե զավակներդ նրա դեմ մեղանչել են, նա էլ նրանց իրենց հանցանքին արժանի պատժի է մատնել։