Որոնման արդյունքներ․ 1 Samuel 15
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:1 (ՆՎԱԱ)
Սամուելն ասաց Սավուղին. «Տերն ուղարկեց ինձ՝ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու, և հիմա լսի՛ր Տիրոջ խոսքերը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:2 (ՆՎԱԱ)
Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:3 (ՆՎԱԱ)
Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ”»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:4 (ՆՎԱԱ)
Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5 (ՆՎԱԱ)
Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:6 (ՆՎԱԱ)
Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:7 (ՆՎԱԱ)
Եվ Սավուղը ջարդեց Ամաղեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:8 (ՆՎԱԱ)
Եվ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին՝ Ագագին, և ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով՝ բնաջնջեց։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:9 (ՆՎԱԱ)
Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:10 (ՆՎԱԱ)
Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին՝ ասելով.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:11 (ՆՎԱԱ)
«Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:12 (ՆՎԱԱ)
Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:13 (ՆՎԱԱ)
Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:14 (ՆՎԱԱ)
Եվ Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:15 (ՆՎԱԱ)
Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրինք»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:16 (ՆՎԱԱ)
Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասի՛ր, որ քեզ պատմեմ այն, ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան՝ խոսի՛ր։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:17 (ՆՎԱԱ)
Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:18 (ՆՎԱԱ)
Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:19 (ՆՎԱԱ)
Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:20 (ՆՎԱԱ)
Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:21 (ՆՎԱԱ)
Սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներ և արջառներ վերցրեց՝ նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:22 (ՆՎԱԱ)
Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:23 (ՆՎԱԱ)
Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:24 (ՆՎԱԱ)
Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերներն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և լսեցի նրա խոսքը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:25 (ՆՎԱԱ)
Եվ հիմա, աղաչում եմ, ների՛ր իմ հանցանքը և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ Տիրոջը»։