Որոնման արդյունքներ․ 1 Chronicles 15
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:1 (ՆՎԱԱ)
Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:2 (ՆՎԱԱ)
Այն ժամանակ Դավիթն ասաց. « Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:3 (ՆՎԱԱ)
Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:4 (ՆՎԱԱ)
Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին.
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:5 (ՆՎԱԱ)
Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:6 (ՆՎԱԱ)
Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:7 (ՆՎԱԱ)
Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:8 (ՆՎԱԱ)
Եղիսափանի որդիներից՝ Սեմայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:9 (ՆՎԱԱ)
Քեբրոնի որդիներից՝ Եղիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:10 (ՆՎԱԱ)
Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:11 (ՆՎԱԱ)
Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:12 (ՆՎԱԱ)
և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստած տեղը,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:13 (ՆՎԱԱ)
որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:14 (ՆՎԱԱ)
Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:15 (ՆՎԱԱ)
Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:16 (ՆՎԱԱ)
Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:17 (ՆՎԱԱ)
Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:18 (ՆՎԱԱ)
Ապա նրանց հետ նրանց երկրորդ դասի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Հազիելին, Սեմիրամոթին, Հեքիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիելին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:19 (ՆՎԱԱ)
Երգիչներ Եմանը, Ասափն ու Եթանը՝ պղնձե ծնծղաները հնչեցնելու համար,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:20 (ՆՎԱԱ)
Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան բարձր ձայնի համար տավիղներ ունեին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:21 (ՆՎԱԱ)
Մատաթիան, Եղիփաղեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեիելը և Ազազիան քնարներ ունեին թավ ձայնով երգեցողությունն առաջնորդելու համար։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:22 (ՆՎԱԱ)
Ղևտացիների երգեցողության գլխավորն էր Քոնոնիան, որ սովորեցնում էր երգելը, որովհետև նա հմուտ էր։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:23 (ՆՎԱԱ)
Բարաքիան և Եղկանան տապանակի դռնապաններն էին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:24 (ՆՎԱԱ)
Սաբանիա, Հոսափատ, Նաթանայել, Ամեսայի, Զաքարիա, Բանեա և Եղիազար քահանաները փողեր էին հնչեցնում Աստծու տապանակի առաջ։ Աբդեդոմն ու Հեիան տապանակի դռնապաններն էին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:25 (ՆՎԱԱ)
Այսպես Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ վեր տանելու։