With joy you will draw water from the wells of salvation.
Կարդալ Isaiah 12
Լսել Isaiah 12
Կիսվել
Համեմատել տարբերակները: Isaiah 12:3
7 Օրեր
Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։
Աստված լսում է Իր Խոսքը հարգող և Իր կամքը կատարելու փափագ ունեցող մարդկանց աղոթքներն ու աղաչանքները, հատուկ պաշտպանությամբ պաշտպանում է նրանց և ուժ տալիս ու լցնում Իր զորությամբ: Ապրի՛ր այս կյանքը Տեր Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու փափագով։ Աստված փափագում է օգնել Իր բոլոր նվիրյալ զավակներին, որ սպասում են Նրա ողորմությանը։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք Տիրոջ արած բարիքները, եթե անգամ մեր հերթական աղաչանքը մեր դժվարությունը դեռ չի վերածել հզոր մի վկայության։
Այս տիեզերքի ամենաապահով վայրն այն վայրն է, որտեղ գործում է Տեր Աստծու պաշտպանությունը: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Բարձրյալի ծածկոցի տակ հայտնվելու միակ ճանապարհը Տեր Աստծու հետ հարաբերությունների բժշկությունն է, որն իրականություն է դառնում Նրա հետ հաշտվելու արդյունքում։ Եթե ձգտենք ապրել Աստծուն փառավորող կյանքով՝ Նրա ակնկալած հնազանդությամբ և Նրա պատվիրանների հանդեպ ակնածանքով, ապա մենք անմիջապես կհայտնվենք ամենաապահով վայրում՝ Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ։ Բարձրյալի ծածկոցի տակ մնալու համար մենք ուշադիր ու զգույշ պետք է լինենք, որ գնահատենք Աստծու սերն ու մեր հանդեպ Նրա հայրական հոգատարությունը։ Բարձրյալի ծածկոցի տակ լինողները Աստծու կամքը սիրող մարդիկ են։
Աստծու զավակ լինելը քեզ լցնում է վստահությամբ և պարուրում անսասան ապահովության զգացումով։ Եթե քո ամբողջ սրտով նվիրվես Տեր Հիսուսի պատվիրաններով ապրելու օրհնյալ ու քաղցր ընթացքին, ապա Աստվածաշնչում եղած հարյուրավոր խոստումները քոնը կդառնան: Մարդը խաղաղություն է գտնում, երբ հավատում է Աստծու բարության և ամենակարողության մասին Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին և որոշում է կայացնում ապրելու Բարձրյալ Աստծու հովանու ու պաշտպանության ներքո՝ Նրա կամքին հավատարիմ կյանքով։ Այս կյանքի մեծագույն ազատությունը ներված լինելու զգացողությունն է, որը Աստծու Խոսքին հավատացողների համար է։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին: