ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 41
41
Մահը
1Ո՜վ մահ, որքան դառն է քեզ հիշելն այն մարդու համար, որ խաղաղ ապրում է իր հարստության մեջ,
2որ անվիշտ է ու ամեն ինչում հաջողակ և դեռ կարող է կերակուր ճաշակել։
3Ո՜վ մահ, բարի է քո դատաստանն այն մարդու համար, որ կարիքի մեջ է և ուժից ընկած,
4որ ծերացած և ամեն տեսակ հոգսերով ծանրաբեռնված է և կորցրել է հավատն ու համբերությունը։
5Մի՛ վախեցիր մահվան դատաստանից. հիշի՛ր քո նախնիներին և հետնորդներին. այս դատաստանը Տիրոջից է ամեն մի կենդանի մարմնի համար։
6Էլ ինչո՞ւ է քեզ ծանր թվում Բարձրյալի բարեհաճությունը.
7թեկուզ տասը, թեկուզ հարյուր, թեկուզ հազար տարի էլ լինի՝ գերեզմանում չկա հանդիմանություն կյանքի համար։
Ամբարիշտների պատիժը
8Մեղավորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մեջ։
9Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։
10Որդիները մեղադրում են ամբարիշտ հորը, որովհետև նրա պատճառով նախատինք են կրում։
11Վա՜յ ձեզ, ամբարի՛շտ մարդիկ, որ լքել եք բարձրյալ Աստծու օրենքը։
12Եթե ծնվում եք, անեծքի համար եք ծնվում, և եթե մեռնում եք, անեծքն է ձեր բաժինը։
13Այն ամենը, ինչ հողից է, հողին է գնում. այդպես էլ ամբարիշտները անեծքից դեպի կորուստ են գնում։
14Մարդկանց սուգն իրենց մարմնի համար է, իսկ մեղավորների անունը բարի չէ, պիտի ջնջվի։
15Հո՛գ տար քո անվան համար, քանզի այն քեզ հետ է լինելու ավելի, քան ոսկու հազարավոր մեծ գանձերը։
16Բարի կյանքի օրերը համրանք չունեն, և բարի անունը հավիտյան կմնա։
Ինչի՞ց պետք է ամաչել
17Որդինե՛ր, պահպանե՛ք խաղաղության խրատը. ծածուկ իմաստություն լինի թե թաքցված գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։
18Ավելի լավ է այն մարդը, որ թաքցնում է իր հիմարությունը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստությունը։
19Արդ, պատկառե՛ք իմ այս խոսքերից, 20որ մի բանի մասին պիտի ասեմ. լավ չէ ամեն ինչից ամոթ զգալ և ոչ էլ բոլորին հավատարմությամբ հաճելի լինել։
21Հորից ամաչե՛ք պոռնկության համար,
22դատավորից և իշխանից՝ հանցանքի համար, ժողովականներից և ժողովրդից՝ անօրինության համար,
23ընկերոջից և բարեկամից՝ զրկանքների համար, պանդխտության վայրում՝ գողության համար,
24Աստծու ճշմարտությունից և ուխտից՝ ստության համար, ուրիշների հացի վրա ձեռք դնելու համար, տալու և առնելու մեջ նախատինք կրելու համար, ողջույնին ի պատասխան ձեր լռության համար,
25բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից երես թեքելու համար,
26մեկի բաժինը կամ նրան տրվածը խլելու համար, ամուսնացած կնոջն ակնապիշ նայելու համար,
27նրա սպասուհուն հետամտելու, առավել ևս նրա անկողնուն մոտենալու համար։
28Ամաչի՛ր բարեկամներին նախատինքի խոսքեր ասելու համար, և տալուց հետո մի՛ հանդիմանիր. ամաչի՛ր նրանցից քո լսած խոսքերը կրկնելու և նրանց գաղտնիքները հրապարակելու համար։
29Եթե ճշմարտապես ամոթխած լինես, բոլոր մարդկանց առջև շնորհ կգտնես։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 41: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: