ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 31 (34)
31 (34)
Ոսկու կիրք
1Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը։
2Մտահոգ տքնությունը փախցնում է քունը։
3Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է՝ շվայտորեն վատնելով այն։
4Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մնում։
5Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։
6Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին իրենց իսկ կորստի դեմ հանդիման։
7Դա գայթակղության ծառ է նրանց համար, ովքեր զոհ են մատուցում նրան. բոլոր անմիտները կուլ են գնում դրան։
8Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից։
9Ո՞վ է նա. երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ։
10Ո՞վ փորձվեց դրանով և կատարյալ մնաց. այդ թող պարծանք համարվի նրան։
Ո՞վ կարող էր զանցառու լինել և չեղավ, չարիք գործել և չգործեց։
11Թող նրա բարօրությունը հաստատուն լինի, և թող մարդիկ պատմեն նրա ողորմածության մասին։
Խրատ սեղան նստելու մասին
12Երբ ճոխ սեղան ես նստում, քո կոկորդը բաց մի՛ արա ուտելու համար։
13Մի՛ ասա. «Ինչքա՜ն շատ բան կա սրա վրա»։
14Հիշի՛ր, որ վատ է չար աչքը. ի՞նչ կա չար աչքից ավելի չար։
15Դրա համար ինչ էլ որ տեսնի, լաց կլինի։
16Ուր որ նայես՝ ձեռքդ մի՛ երկարիր։ Մի՛ փութա ձեռքդ երկարել նրա ափսեի մեջ։
17Մերձավորի մասին դատի՛ր քո մեջ և ամեն գործի մասին խորհի՛ր։
18Մարդու պե՛ս կեր այն, ինչ կա քո առջև, 19և մի՛ ծամծմիր, որպեսզի ատելի չլինես։
20Ի սեր բարեկրթության առաջինը դո՛ւ դադարիր ուտելուց և ագահություն մի՛ արա, որպեսզի չգայթակղվես։
21Եթե շատերի մեջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի՛ երկարիր։
22Բարեկիրթ մարդը բավարարվում է քչով և իր անկողնում ծանր չի քնում։
23Առողջ քունը լինում է չափավոր ստամոքսի դեպքում. մարդ վեր է կենում արշալույսին, և նրա հոգին էլ թեթև է լինում։
24Ժլատ մարդն ունենում է անքնության ցավեր, սրտխառնուք և որովայնի խիթեր։
25Եթե ծանրացար կերակուրներով, կեսից վե՛ր կաց և հանգստացի՛ր։
26Լսի՛ր ինձ, որդյա՛կ, մի՛ արհամարհիր ինձ և վերջում կհասկանաս իմ խոսքերը։
27Քո ամեն գործի մեջ կայտա՛ռ եղիր, և ոչ մի հիվանդություն քեզ չի հանդիպի։
28Շրթունքները կօրհնեն հաց ու խրախճանք տվողին, դա է նրա լավության ճշմարիտ վկայությունը։
29Քաղաքը կտրտնջա հաց տալու մեջ ժլատ մարդուց, և դա է նրա վատության ճշմարիտ վկայությունը։
Խրատ գինու մասին
30Գինու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քանզի գինին շատերին է կործանել։
31Ինչպես քուրան է փորձում սրի սայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով։
32Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն չափով ես խմում։
33Ի՞նչ է կյանքն առանց գինու. այն ստեղծված է մարդկանց ուրախության համար։
36Գինին սրտի ցնծություն և հոգու ուրախություն է, երբ այն չափավոր և ժամանակին են խմում։
38Գինին հոգու դառնություն է, երբ այն շատ են խմում և ընկնում գրգռության և հակառակության մեջ։
39Հարբեցողությունը շատացնում է անզգամի բարկությունը՝ դառնալով գայթակղություն, 40թուլացնում է ուժը և վերք պատճառում։
41Խրախճանքի մեջ, երբ գինի են խմում, մի՛ հանդիմանիր մերձավորիդ և մի՛ արհամարհիր նրան ուրախության պահին։
42Նախատինքի խոսք մի՛ ասա նրան և քո պահանջներով մի՛ նեղիր նրան։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 31 (34): ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: